Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրան, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդ (8,0006 լիրա մեկ դոլարի դիմաց) սահմանելու հաջորդ օրն իսկ թարմացրել է այն մինչև 8,16 դոլար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արժույթի գինը 2020-ի ընթացքում նվազել է 36 տոկոսով, ինչին նպաստել է այդ երկրում նոր կորոնավիրուսի տարածումը, Թուրքիայի ռազմական ծախսերը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրի ներգրավումը հակամարտությունների Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հարաբերությունների սրումը Հունաստանի և Ֆրանսիայի հետ, ինչպես նաև ներդրողների սպասումները կապված նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։

Իրավիճակը բարդացրել է այն հանգամանքը, որ հոկտեմբերի 22-ին երկրի կենտրոնական բանկը պահպանել է իր հիմնական՝ շաբաթական ռեպո-գործարքների տոկոսադրույքը 10,25 տոկոսի մակարդակում։ Ընդ որում, այդ տոկոսադրույքը դեռ սեպտեմբերի 24-ին բարձրացվել էր 2 տոկոսով՝ հենց տեղական արժույթի արժեզրկումը կանխելու նպատակով։ Մինչդեռ, ըստ Bloomberg-ի՝ այդ գործակալության կողմից հարցված 27 սուբյեկտներից միայն երկուսն է կանխատեսել ԿԲ-ի նման վարքագիծ։

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել