ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Մանրամասնեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրեց Բալայանը:

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 70 կողմ ձայն:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

Պաղեստինի ԱԳ նախարար Աղաբեկյան Շահինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների մուտքի վիզայի մերժումը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Huawei Technologies-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Չինաստանում օգոստոսին կատակլիզմներից վնասը գերազանցել է 5,3 միլիարդ դոլարը

ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի

Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC News