Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։

Բաբայանը լիահույս է՝ հոկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած զինադադարի պայմանավորվածությունն ավելի երկար կպահպանվի, քան նախկինում։ «Մենք տեսնում ենք, որ բոլոր համանախագահող երկրները ներգրավված են այս գործում, իհարկե, Ռուսաստանի դերակատարությունն ընդգծված է։ Լարվածությունը, ռազմական գործողությունները կարող են բերել տարածաշրջանային լայնածավալ բախումների, ինչը կվերածվի գլոբալ առճակատման, այդ իսկ պատճառով բոլորը ներդրել են իրենց ջանքերը պատերազմը կանգնեցնելու և քաղաքական գործընթացը վերսկսելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նա կարևորեց, որ երրորդ անգամ հրադադարի հաստատման գործընթացում միջնորդական ջանքեր էր ներդրել ԱՄՆ-ը, և կարգավորման մասին հատուկ շեշտադրում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բաբայանի պնդմամբ` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Թրամփի նման հայտարարությունը չհարգելը մեծ հարված կլինի ԱՄՆ նախագահին նախագահական ընտրությունների նախաշեմին։

Խոսելով Արցախում քաղաքացիների տրամադրությունից՝ Բաբայանն ընդգծեց տեղի ժողովուրդը արդեն սովոր է նման իրավիճակի, չկա խուճապ, չկա վախ։ «Կա հիասթափություն, որ աշխարհն ակտիվ չէ, միևնույն ժամանակ կա ոգևորվածություն՝ մեր բանակի, մեր ժողովրդի, մեր բարեկամ երկրների պահվածքից»,-նշեց նա։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Հոկտեմբերի 25-ին պայմանավորվածության մասինհայտարարեցինՀայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները համատեղ հայտարարությամբ` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահներիհանդիպումները։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Մարիամ Ավանեսյան

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա