Զոհվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում զոհվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը:

Զոհվելու լուրը հայտնել է Մաթևոսյանի դուստրը: «Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը , զոհվեց հանուն Հայաստանի…»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է Հերմինե Մաթևոսյանը:

Դավիթ Մաթևոսյանը ծնվել է 1960թ. մարտի 22-ին Մեղրիի շրջանի Կարճեւան գյուղում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ինժեներ հիդրոտեխնիկի որակավորմամբ:

1982-83-ին աշխատել է Ագարակի հանքաշինական վարչությունում աշխղեկ, 1983-84-ին` Մեղրիի ոռոգման եւ ջրարբիացման համակարգերի վարչությունում ինժեներ, 1984-85-ին` ՀԼԿԵՄ Մեղրիի շրջկոմի հրահանգիչ, 1985-1991-ին` Կարճեւանի պետտնտեսության տնօրեն, 1991-95-ին` Մեղրիի ՆԳ բաժնի պետ: 1995թ. ընտրվել է առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է անկուսակցական, «Հանրապետություն» խմբակցության անդամ:

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին