ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես պետությունների միջև պայքար տարածքի համար, այլ այն սկսվել է էթնիկ առճակատումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահն ասել է «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ: «Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա հավելեց, որ տարիներ շարունակ արել են ամենատարբեր առաջարկներ ճգնաժամը կարգավորելու համար, որպեսզի կայունացնեն իրավիճակը երկար պատմական հեռանկարում: «Բայց հավատացեք, դա դիրքորոշումների մոտեցման լարված աշխատանք է եղել: Որոշ պահերի թվում էր, որ ևս մի քիչ, ևս մեկ քայլ, և մենք որոշում կգտնենք: Ցավոք դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք կոնֆլիկտ իր վատագույն դրսևորմամբ: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում»,- նշեց ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ կան հազարավոր կորուստներ:

ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այս կարճ ժամանակահատվածում կորուստները հազարավոր են:

«Իսկ ինչքան վիրավորներ կան, որքան մարդ է տառապում, երեխաներ: Սա մեզ համար յուրահատուկ իրավիճակ է»,- ընդգծեց Պուտինը:

Նա հավելեց, որ ստեղծվել է Մինսկի խումբը, Ռուսաստանը, Ֆրանսիան ԱՄՆ-ն համանախագահներ են, որոնց վրա բանակցային գործընթացի պատասխանատվություն Է ընկած: ՌԴ նախագահի խոսքով՝ հասկանալի է, որ այս գործընթացի բոլոր մասնակիցները անկեղծ ցանկանում են, որ իրավիճակը կարգավորվի, սակայն ոչ ոք այնքան հետաքրքրված չէ դրանով, որքան Ռուսաստանը, որովհետև այս ամենը տեղի է ունենում իրենց աչքերի առաջ: «Դրա համար մեր դիրքորոշումն այնպիսին է, որը թույլ կտա օգտվել ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի վստահությունից և որպես միջնորդ էական դեր խաղալ այս հակամարտության կարգավորման, դիրքորոշումների մոտեցման հարցում: Ես շատ կցանկանայի, որ այդ փոխզիջումը ձեռք բերվեր: Դուք գիտեք, որ ես սերտ կապերի մեջ եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ, մեկ օրվա մեջ մի քանի անգամ: Մեր արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայություների ղեկավարները մշտական կապի մեջ են: Դուք գիտեք, որ հերթական անգամ երկու երկրների արտաքին գործերի նախարարները Մոսկվայում էին, հոկտեմբերի 23-ին նրանք Վաշինգտոնում են հանդիպում ունենալու: Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ համընթաց, կօգնեն կարգավորմանը, լավագույնի հույս ունենք»,- եզրափակեց Պուտինը:

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը