Բորելը արտաքին կողմերին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղի վերաբերյալ սադրիչ հռետորաբանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված արտաքին կողմերը պետք է դադարեցնեն «վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրամիության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Բոլոր սուբյեկտները, ներառյալ արտաքին կողմերը պետք է զերծ մնան ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակությանը և նոր զոհերի: Դա իր մեջ ներառում է վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանության դադարեցումը»,-նշել է նա:

Ժոզեպ Բորելը կոչ է արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների, առանց հապաղելու:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խիստ ձևով պահպանել համաձայնեցված հրադադարի ռեժիմը: Ցանկացած գործողություն, որն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ կամ քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ տառապանքներ պատճառելուն, պետք է անհապաղ դադարեցվի»,-նշել է նա:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին