Viasat-ն ամերիկահայերին վստահեցրել է՝ «Բայրաքթար»-ի համար օգտագործվող արտադրանքն այլևս չի մատակարարի Թուրքիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Viasat ընկերությունն ամերիկահայերին վստահեցրել է, որ դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա: Ընկերության արտադրանքն օգտագործվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համար: Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ընկերության շենքի առաջ, և նրանցից մի քանիսը մուտք է գործել ընկերության տարածք՝ բանակցությունների նպատակով:

Ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը Viasat-ի ներկայացուցիչ Քեն Պետերմանի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ վերջինս նշել է՝ տեղյակ չեն եղել իրենց արտադրանքի՝ ահաբեկիչների կողմից օգտագործման մասին: Ըստ Հալաջյանի՝ Պետերսոնը հավելել է, որ Viasat-ը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային և պաշտոնական Վաշինգտոնից բացատրություններ կպահանջի:

«Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ բողոքի ակցիաների համար, որ այդ ահաբեկչությունը դադարեցվի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակտիվիստի սոցիալական ցանցի էջը, որտեղ ուղիղ եթեր էր միացված, Viasat ընկերության ներկայացուցիչն ասել է հայ ակտիվիստին, որի բնորոշմամբ՝ սա իրականում մեծ ձեռքբերում է և շնորհիվ կալիֆոռնիայի հայերի ջանքերի՝ այդ ռազմական տեխնիկան այլևս չի մատակարարվի Թուրքիային: Viasat-ը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա:

Սպասվում է, որ ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:Viasat-ի ներկայացուցչից Պետերմանիցամերիկահայերի ակցիայի ընթացքում հարցազրույց էր վերցնում FOX5 հեռուստաալիքը: Սպասվում է նաև այդ լրատվամիջոցի արձագանքը:

Հայերեն English Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը