«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկն» ամենապահանջվածն է. մանկական, սեպտեմբեր, 2020

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է«Բոքոնիկը»գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երկրորդ հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Երրորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Չորրորդ հորիզոնականումՀանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներն»են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Աննա Իսաբեկյանի «Փիսոն գնում է բժշկի»գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այս հրաշալի պատմությունը՝ արդեն սիրված Փիսոյի արկածների մասին, կսովորեցնի ձեր երեխաներին չվախենալ բժշկի այցելությունից և պատրաստ լինել բժշկական զննության։

Վեցերորդ տեղում է«Հայկական հեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»յոթերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Ութերորդ տեղում էԼուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից»վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, և նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։

Աննա Իսաբեկյանի «Փիսոն հագնվում է ինքնուրույն»գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս գրքում փոքրիկները կիմանան, թե ինչ է լինում, երբ փոքրիկ Փիսոն որոշում է գտնել փղիկով տաքուկ շապիկը, մայրիկի հետ ինչ զվարճալի խաղ է խաղում և երբ է խնդրում մայրիկի օգնությունը:

Տասներորդ տեղում էԴեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը»գիրքը: Մի օր արջի քոթոթը տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն... Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 * «Բոքոնիկը» Բուկինիստ 48
2 -1 «Շաղգամը» Բուկինիստ 38
3 *

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 33
4 0 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 21
5 նոր

Աննա Իսաբեկյան

«Փիսոն գնում է բժշկի»

Էջ 18
6 -1 «Հայկական հեքիաթներ» GSM 17
7 +2

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 27
8 -2

Լուսի Մոդ Մոնտգոմերի

«Աննան Կանաչ կտուրներից»

Էդիթ Պրինտ 15
9 նոր

Աննա Իսաբեկյան

«Փիսոն հագնվում է ինքնուրույն»

Էջ 15
10 *

Դեյվիդ Լիչֆիլդ

«Արջը և դաշնամուրը»

Զանգակ 11
Հայերեն Русский

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական