ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին ու Թուրքիային կոչ է անում հրաժարվել կրակի դադարեցմանն ուղղված ջանքերը տապալելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և նրան աջակցող Թուրքիային կոչ է անում հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու քաղաքականությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱԳՆ հայտարարությունում:

«Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը»,- ասված է հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը:

«Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից»,- նշված է արտգործնախարարության հայտարարությունում:

Հայերեն English Français Русский

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել