Տարածաշրջանային

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էթնիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էթնիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ու թուրքական հիստերիան հասել է իր գագաթնակետին ռազմաճակատում տեղի ունեցած դեպքերի պատճառով, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների (թալիշներ, ավարներ և լեզգիներ) դժգոհությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է skynewsarabia-ն՝ ավելացնելով, որ դրան են գումարվում նաև Ադրբեջանի մեծաթիվ մարդկային կորուստները՝ չնայած լոգիստիկ, քաղաքական և բժշկական, ինպես նաև վարձկանների ու ահաբեկիչների տեսքով օգնության ստացումը Թուրքիայից, Վրաստանից, Պակիստանից, Աֆղանստանից:

«Դա Ադրբեջանի ղեկավարությանը գցում է բարդ իրավիճակի մեջ հայրենական և միջազգային հանրության առաջ: Եվ սա նրան ստիպեց քաղաքական նպատակներին հասնելու համար փոխել ռազմավարությունը՝ Արցախի վրա հարձակման «լեգիտիմության» չափաբաժինն ավելացնելով, եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծելով», - նշում է լրատվամիջոցը:

Լրատվամիջոցը գրում է, որ հարձակվելով եկեղեցու վրա՝ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, փորձում են տարածքային հակամարտության պատրվակով այն վերածել կրոնականի՝ ջիհադիստների մասշտաբով՝ ավելի շատ ծայրահեղականների ու ահաբեկիչների ներգրավելու համար:

Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլով Ադրեջանը երկու նպատակի է ուզում հասնել՝ դուրս գալ ներքին փակուղուց և կրոնական տեսանկյունից իրավական հիմքեր ստեղծել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին ջիհադի շուրջ համախմբելու համար:

Կայքը նշում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ելք չունեն այս փակուղում, բացի ռազմի դաշտում նոր իրականություն ստեղծելուց և տեղում նոր հաջողությունների հասնելուց՝ ահաբեկիչների ու ջիհադիստների օգնությամբ, քանի որ իր բանակը չկարողացավ դա անել: Եվ եթե Ադրբեջանը չկարողանա զգալի հաջողությունների հասնել, ապա չի կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում