Ավելի քան 20 աստերոիդներ են Երկրին մոտենալու առաջիկա երեք օրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քանակությամբ աստերոիդներ Երկրի մոտով կանցնեն առաջիկա օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում, իսկ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտում դրանում ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում:

Մեկուկեսից մինչեւ 46 մետր չափերով վեց աստերոիդներ հոկտեմբերի 19-ին Երկրի մոտով կանցնեն 150 հազար կիլոմետրից (մինչեւ Լուսին հեռավորության կեսը) մինչեւ 6 միլիոն 150 հազար կիլոմետր հեռավորությամբ, հաղորդվում Է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում:

Հոկտեմբերի 20-ին աստերոիդների թվաքանակը գործնականում կկրկնապատկվի: Երկրի կողքով կթռչի 7-ից մինչեւ 73 մետր չափերով 10 աստերոիդ:

Դրանք կանցնեն 690 հազար կիլոմետրից մինչեւ 7 միլիոն 449 հազար կիլոմետր տարածությամբ: Եվս վեց աստերոիդներ Երկրին կմոտենան հոկտեմբերի 21-ին: Դրանց չափերը 3,8 մետից մինչեւ 35 մետր Է, իսկ թռիչքի ուղեգիծը կանցնի 43 հազար կիլոմետրից (10 հազար կիլոմետրով ավելի հեռու, քան տեղաբաշխված են գեոստացիոնար այնպիսի արբանյակներ, ինչպիսիք են կապի եւ հեռարձակման ապարատները) մինչեւ 576 հազար կիլոմետր:

Զարմանալի ոչինչ չկա, երբ դեպի Երկիր այս քանակությամբ աստերոիդներ են թռչում, ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտում:

«Եթե, ենթադրենք, այսօր գիշերը մոնիթորինգի համակարգերը հայտնաբերում են օբյեկտներ, դրանք նրանց հայտնաբերում են մոտիկ թռչելուց 3-5 օր առաջ: Ամեն գիշեր հայտնաբերվում Է տասից ավելի օբյեկտ՝ մինչեւ 20 հատ: Եվ դրանց մի մասը Երկրին մոտ թռչելիս տեսանելի Է դառնում: Ոչ մի անոմալիա չկա: Ամեն օր, եթե նայենք, մի քանի մոտեցումներ կլինեն»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեգակնային համակարգի ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող Սերգեյ Նարոյենկովը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում