Ռումինիայի Հարգիտայի նահանգապետը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբանը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում:

«Կարևոր է մեր համերաշխությունը ցուցաբերել Հարգիտա նահանգի քույր շրջանին՝ հայկական Լոռու մարզին: Եվ հաջորդ չորս տարիներին Լոռու մարզը կարող է ապավինել մեր աջակցությանը: Կարևոր է հիշել, որ քույրացման հարաբերությունները երկու կողմերին էլ տալիս են նոր հնարավորություններ, աջակցություն, այդ հարաբերությունները դրական արդյունք ունեն, և այդպես կլինի առաջիկա չորս տարիներին ևս»,- ասել է Չաբանը:

Քույրացման հարաբերությունները սկսվել են 2017թ., երբ Հարգիտա շրջանի խորհուրդը Գեորգենիում նախաստորագրվեց Լոռու հետ քույր շրջան դառնալու պայմանագիրը: 2019թ. սեպտեմբերի 27-ին Վանաձորում (Հայաստան) ստորագրվեց քույր քաղաքների մասին պայմանագիրը: Անցյալ տարվա հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ կրթական հաստատությունների համագործակցությունը, երեխաների և երիտասարդների ճամբարների կազմակերպումը, սննդագիտությունը, բիզնես խորհրդատվությունը, տնտեսական և առևտրային համագործակցությունը և, վերջապես, ոչ պակաս կարևորություն ունեցող մշակույթի ոլորտում համագործակցությունը»:

Նահանգապետ Բորբոյը նույնաբովանդակ աջակցության նամակ է հղել նաև իր գործընկերոջը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին