Բրիտանացի փորձագետները փաստերի համադրմամբ հաստատել են՝ հայ ռազմագերիներին գնդակահարել են ադրբեջանցիները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակը, փաստերի ստուգմամբ և աղբյուրների հետազոտությամբ, ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի բանակի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդահակահարության թեմայով, խորը վերլուծություններով ցույց տվել անհերքելին՝ տեսանյութում հենց ադրբեջանցի զինվորներներն են, իսկ սպանվածներն այն նույն հայերը, որոնց գերեվարելու պահը ֆիքսվել էր տարածված մեկ այլ տեսանյութով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռազմական հետազոտող Նիք Ուոթերսը Bellingcat-ի հետաքննական թիմի հետ համատեղ մանրամասն ուսումնասիրել է Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածված, այնուհետև հեռացված երկու տեսանյութերը, պարզել, որ առաջինում ադրբեջանցի զինվորները ակնհայտորեն գերեվարում են երկու հայերի: Իսկ երկրորդ տեսանյութում սպանվածները կարծես թե նույն երկու մարդիկ են:

Հոդվածում նշվում է, որ առաջին տեսանյութն ի սկզբանե տեղադրվել է Տելեգրամի ադրբեջանական ալիքների կողմից՝ նշելով, որ երկու տղամարդիկ գերեվարված հայ զինվորներ են: Նշվում է, որ հետագայում այս գրառումներից շատերը ջնջվել են կամ փոխարինվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից՝ տեսանյութերի կեղծ լինելու պնդումներով: Օրինակ Տելեգրամի ադրբեջանական հայտնի ալիքներից մեկը ջնջել է գրառումը և պնդել, թե տեսանյութերը բեմադրված են, քանի որ ձերբակալվածները «շատ կոկիկ են ընկել»: Հետաքննողների խումբն այնուամենայնիվ շեշտել է՝ բազմաթիվ հիմքեր կան կարծելու, որ տեսանյութն իրական է:

Հետաքննողների խումբը տարբեր աղբյուրներից վերլուծություններով ապացուցել է, որ տեսանյութի զինվորների սաղավարտներն իսկապես ադրբեջանական հատուկ ջոկատայինների սաղավարտներ են, զինվորները միմյանց հետ խոսում են ադրբեջաներեն: Իսկ ադրբեջանական կողմի պնդումները, թե իբր տեսանյութում հայ զինվորներ են, քանի որ նրանցից մեկը կարմիր թևկապ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Հետաքննողների խումբը ցույց է տվել, որ ավելի վաղ էլ ադրբեջանցի զինվորներին ֆիքսել են՝ կարմիր թևկապով:

Նշվում է նաև, որ չնայած երկրորդ տեսանյութում հնարավոր չէ տեսնել սպանված մարդկանց դեմքերը, սակայն նրանց հագուստը համընկնում է առաջին տեսանյութի տղամարդկանց հագուստի հետ:

Հոդվածում նշվում է, որ այնուամենայնիվ, մանրամասն վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ երկու տղամարդիկ իսկապես հայերեր են, ովքեր հոկտեմբերի 9-15-ը ընկած ժամանակահատվածում գերեվարվել են ադրբեջանցի զինծառայողների, հնարավոր է ՝ հատուկ նշանակության ջոկատների կողմից և, հավանաբար սպանվել կարճ ժամանակ անց:

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։ Արցախի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում