Հասարակական

Մի խումբ երիտասարդներ մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 15-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստած ռեպորտաժում նվում է, որ նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը:

«Առաջնագծում լսեցինք Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրետակոծության լուրը և քանի դեռ այստեղ ենք, որոշեցինք շատ թե քիչ բարեկարգել մեր սրբությունը: Սրանով մենք փորձեցինք ուղերձ հղել մեր ժողովրդին, որ երբեք չհուսահատվեն, որովհետև եկեղեցին հրետակոծելով թշնամու նպատակն է կոտրել մեր կամքը, բայց դա նրանց չհաջողվեց, որովհետև երեք արժեք ունենք, որը ոչ-ոք չի կարող մեզանից վերցնել՝ հավատքը, մեր միասնությունը և ազատ ապրելու իրավունքը»,- ասել է նախաձեռնող երիտասարդներից մեկը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով մասնակի վնասվել է համալիրը, վիրավորում է ստացել 3 ռուս լրագրող:

Հայերեն Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ