Քաղաքականություն

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանը միաձայն՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդարանական առաջարկ-միջնորդությունը, որ նախաձեռնել են Ռեյնհոլդ Լոպատկան, Եվա Եռնեստ-Ձիձիչը և Պամելա Ռենդի-Ուագները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը:

Առաջարկ-միջնորդության հիմնական կետերը վերաբերում են հրադադարին միտված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններին:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան էլ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում