Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Էստոնիայի դեմ խաղում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը`1:1

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Էստոնիայի դեմ խաղում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը`1:1

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի որակավորման չորրորդ տուրում Հայաստանի ընտրանին Էստոնիայի դեմ խաղում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հանդիպման հենց մեկնարկում Հայաստանի ընտրանին կարողացավ դառնալ արագ գոլի հեղինակ: 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո հավաքականի գրոհն արդյունավետ եզրափակեց Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի առավելությունը, սակայն, կարճ տևեց. 6 րոպե անց Ռաունո Սապպինենը խփեց պատասխան գնդակը` հաշիվը դարձնելով 1:1:

Խաղի մնացած ժամանակահատվածում թիմերին գնդակ խփել չհաջողվեց:

Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո 5 միավորով ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման C դիվիզիոնի երկրորդ խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Մեր հավաքականը 5-րդ տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին` արտագնա խաղում մրցելով Վրաստանի դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում