1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նախատեսված են հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ԼՐԱՑՈՒՄ-Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։