Գիշերը Ադրբեջանի կողմից Մարտունիի հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրակի դադարեցման հայտարարությունից հետո գիշերը ադրբեջանական ԶՈւ կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, վնասվել են բնակելի տներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ` այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել էին հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ:

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին: Հոկտեմբերի 11-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջնագծում որոշ տեղերում միջդիրքային փոքր մարտեր են ընթանում, փոքր հրաձգություններ կան, օգտագործվում է նաև փոքր հրետանի:

Հայերեն العربية English Русский

Թրամփի հայտարարությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին լայն արձագանքի է արժանացել

ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի է համարում ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը. Մերձավանի դպրոցի տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

Ֆրանսիան չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել Ուկրաինայի շուրջ. Մակրոն

Silicon Mountains 2025․ ՏՏ ոլորտի առաջատարները կհամախմբվեն մեկ հարթակում՝ նույն գաղափարի շուրջ

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

Երևանի Սարալանջի թեք հատվածները կանաչ տարածքների են վերածվել

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ