Քաղաքականություն

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են մոսկովյան հայտարարության դրույթները կատարելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են մոսկովյան հայտարարության դրույթները կատարելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Մոսկվայում հոկտեմբերի 9-10 կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր դրույթները խստորեն կատարելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը հաստատել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում