Տարածաշրջանային

Թբիլիսիում կարող են սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի պատճառով. համաճարակաբան

2 րոպեի ընթերցում

 Թբիլիսիում կարող են սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի պատճառով. համաճարակաբան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդացածների թվի ավելացման պատճառով Թբիլիսիում լայնընդգրկուն սահմանափակումներ մտցնելու հարցը քննարկվում Է, բայց որոշում առաժմ ընդունված չԷ, հայտարարել Է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Facebook սոցցանցում կայացած մամուլի ասուլի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի մայրաքաղաքի իրադրությունը հարուցում Է համաճակաբանների տագնապը: Եթե նախօրյակին հայտնաբերվել Էր ախտահարման 134 նոր դեպք, ապա այսօր արդեն՝ 179:

«Սահմանափակումների որոշումը եւ այն, թե ինչ մասշտաբի եւ ինչպիսն կլինեն դրանք, ընդունում Է համակարգող խորհուրդը: Կետային սահմանափակումներ իրականացվում են: Ինչ վերաբերում Է լայնընդգրկուն սահմանափակումներին՝ դա քննարկվում Է: Ես հուսով եմ՝ որոշոշումը կընդունվի հոկտեմբերի 12-ին համակարգող խորհրդի նիստում»,- ասել Է Գամկրելիձեն՝ պատասխանելով Թբիլիսիում սահմանափակումներ մտցնելու մասին հարցին:

Նրա խոսքով՝ սահմանափակումները գլխավոր նշանակություն ունեն բիզնեսի համար, բայց այստեղ ղեկավարներն իրենք պետք Է հոգ տանեն իրենց աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների պահպանման մասին, որպեսզի բիզնեսը շարունակի աշխատել:

Ըստ որում երկրի գլխավոր համաճարակաբանը ասել Է, որ սահմանափակումների մասին նշելիս խոսքը չի վերաբերում ընդհանուր կարանտինին: Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման պահից դրանով վարակվել Է 10 752 մարդ, ապաքինվել Է 5 866-ը: Մահացել Է 72 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում