1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ Է զոհվել եւ ավելի քան 30-ը տարբեր վնասվածքներ ստացել այն բանից հետո, երբ Թաիլանդի հյուսիս - արեւելքում ապրանքատար գնացքն ավտոբուս Է խոյահարել երկաթուղային գծանցում:
Այդ մասին ասված Է Չաչոենգսաոյի նահանգի Տարերային աղետների հետեւանքների կանխման եւ մեղմացման վարչության՝ հոկտեմբերի 11-ին տարածված հաշվետվությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են վարչությունում, ավտոբուսը, որտեղ եղել Է 60 մարդ, Սամութփրաքանի նահանգից ուղեւորվել Է Չաչոենգսաոյի տաճարներից մեկը: Վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 08:00-ի (Երեւանի ժամանակով 05:00-ի) սահմաններում առանց ուղեփակոցների կարգավորվող երկաթուղային գծանցերից մեկում:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսի վարորդը, չնայած գործող լուսազդանշանին, փորձել Է արագ անցնել մոտեցող գնացքի առջեւից, որը փորձել Է արգելակել: Բախման հետեւանքով 20 մարդ զոհվել Է, եւս 30-ը տուժել եւ տեղափոխվել մերձակա հիվանդանոցներ: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղեւորները եղել են Սամութփրաքանի ֆաբրիկաներից մեկի բանվորներ: Ոստիկանությունը հետաքննում Է պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: