Բաքվի կողմից վարձկանների օգտագործումը կարող է կործանարար լինել. Ալվիզ Մանիերո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզ Մանիերոն (M5S, «Հինգ աստղ» շարժում) խորը մտահոգություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում օտարերկրյա զինյալների և ջիհադիստների ներգրավվածության վերաբերյալ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների ենթադրյալ օգտագործման մասին լուրերը խորը մտահոգության տեղիք են տալիս: Առավել ևս, եթե այս պրակտիկան, հաստատվելու դեպքում, կիրառվում է Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ»,- ասել է ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարը։

Նա մանրամասնել է իր տեղեկություններն այն մասին, թե ինչ ահաբեկչական կազմավորումներ են ներկայացնում զինյալները։ «Որոշ անդամ պետություններ հաղորդեցին, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն Հյուսիսային Սիրիայից սիրիացի և թուրքմեն զինյալների տեղափոխման մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով: Այս զինյալների մեջ կան նաև ահաբեկչական կազմավորումների անդամներ, ինչպիսիք են Հայաթ Թահրիր ալ-Շամը և Սիրիայի հյուսիսում գործող այլ զինված խմբավորումներ, ինչպիսիք են Ֆիրքաթ ալ-Սուլթան Մուրադը և Ֆիրքաթ ալ-Համզան: Այդ խմբավորումների զինյալները ենթադրաբար նույնպես օգտագործվել են Թուրքիայի կողմից Լիբիայի հակամարտությունում: Մենք չենք կարող թույլ տալ այս նախադեպի կրկրնությունը Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մանիերոն:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման հետևանքներին՝ ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարը, որ վարձկանների օգտագործման հաստատումը կնշանակի հակամարտության անընդունելի սրում գործողությունների թատերաբեմում, որն արդեն իսկ բնութագրվում է խաղաղ բնակչության համար ողբերգական իրավիճակով։ «Հետևանքները կարող են կործանարար լինել՝ ոչ միայն տարածաշրջանային մակարդակում: Ավելին, օտարերկրյա իսլամիստ զինյալների տեղափոխումը հետագա անվտանգային խնդիրներ կստեղծի Կովկասի տարածաշրջանի կայունության համար, որը նախկինում արդեն տուժել է իսլամիստական ահաբեկչություններից: Հետևաբար, - եզրակացրել է Մանիերոն։ - Ոչ միայն պետք է միջազգային հանրությանը կոչ անենք ստուգել այդ զեկույցների հավաստիությունը, այլև անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը, իրենց համապատասխան գործառույթների շրջանակներում, նախաձեռնեն խաղաղության նոր ուղի` տասնամյակներ շարունակվող հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար: Ես նաև ցանկանում եմ խաղաղ լուծում գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում»:

Հայերեն

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

ՀՀ-ում նոր մեթոդաբանությամբ հնարավոր կլինի իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում

Բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցները արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը

Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Նոր մշտական ցուցադրություն՝ վերանորոգված տարածքում. Վաղարշապատ քաղաքում վերաբացվեց Մհեր Աբեղյանի թանգարանը