Քաղաքականություն

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

1 րոպեի ընթերցում

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հայաստան օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև Հայաստանից արտահանման խթանման ուղղությամբ առաջիկա անելիքների համատեքստում ծավալվել է ակտիվ քննարկում ներդրումային և արտահանման ներուժի արդյունավետ իրացման, համապատասխան միջազգային գործարար կապերի ձևավորման ու զարգացման հեռանկարների շուրջ:

Քննարկվել են նաև միջազգային հեղինակավոր ֆորումներին և տնտեսական ուղղվածության այլ հարթակներում մասնակցության հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել բիզնես-պետություն, բիզնես-բիզնես կապերի զարգացման, ներդրումային և արտահանման գործընթացներում դիվանագիտական ծառայության մարմինների ներգրավածության և անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարևորությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում