Հասարակական

Ադրբեջանական լկտիագույն շահարկումը. Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակման «հերքումն» ու չոր փաստերը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի վրա հոկտեմբերի 8-ին հասցվեց 2 հարված: Ցերեկային ռմբակոծությունից հետո, երբ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հասկացավ, որ իր կատարած հանցագործությունը քաղաքակրթության նկատմամբ ստանալու է միջազգային գնահատական` շտապեց հերքել որևէ առնչություն: Սակայն, ժամեր անց, հարվածները կրկնվեցին, ինչի արդյունքում, ցավոք, վիրավորում ստացան միջազգային լրագրողները, որոնք այնտեղ էին լուսաբանելու ադրբեջանական ոչնչով չհիմնավորված ատելության այս հանցագործությունը:

Ադրբեջանական կողմը փորձում էր մոլորության մեջ գցել աշխարհին` ասելով, որ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար չի թիրախավորվել:

Իհարկե, վերջին շրջանում ադրբեջանական պաշտոնյաների կողմից սուտը, կեղծիք, բացահայտ մանիպուլյացիան չի զարմացնում ոչ մեկին:

Հարկ ենք համարում այս սուտը բացահայտել, քանի որ այն քաղաքակրթության դեմ ոճիր է:

Փաստեր.

  1. Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն և հրապարակված փաստական տվյալները վկայում են ավերվածությունների մասին:

  1. Հարվածներից հետո`Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս հայտարարությամբ, իբր թե, չեն թիրախավորել և հարվածել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը: Հայտարարությունից հաշված րոպեներ անց կրկին հարված է հասցվում Սուրբ Ամենափրկչին:

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է, նրանք վիրահատվում են:

Արձագանքներ

  1. Պարգև Սրբազան. «Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները: Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է»:
  2. Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինըհայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ու պատմամշակութային ժառանգության թիրախավորումը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման»:
  3. Ռուս և սիրիացի լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի համար վաղուց կրոնական գունավորում է ստացել. « Դա շատ կարևոր եկեղեցի է ողջ հայության համար: Իհարկե, ես շատ ցավում եմ, որ այս հակամարտությունը սկսում է կրոնական գունավորում ստանալ: Ադրբեջանցիների կողմից այն վաղուց է նման գունավորում ստացել: Ես դա տեսնում եմ սոցիալական ցանցերում առկա հռետորաբանությամբ: Շատերն Ադրբեջանում սա ընկալում են, որպես իսլամի համար կռիվ»:

Ադրբեջանական լկտիագույն շահարկումը

Ադրբեջանցիների առաջին հայտարարության մեջ, փորձ էր արվում ակնարկել, թե եկեղեցում ենթադրաբար հարվածել է հենց հայկական զինուժը: Չխորանալով զավեշտի մանրամասների մեջ` փաստական անդրադարձ կատարենք.

1992 թվականին Շուշից ռմբակոծվում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Եվ ադրբեջանցիները իրենց զինապահեստը պահում էին հենց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում. Ստորև ներկայացնում ենք այդ տեսաձայնագրությունը, երբ ազատագրումից հետո Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հնչեց տերունական աղոթքը.

Կադրերում հստակ երևում է զինամթերքի արկղերը: Նրանց նպատակը ռումբերը եկեղեցում պահելու այն էր, որ գիտեն`հայերը երբեք ու երբեք չեն կրակի կամ չեն հարվածի իրենց եկեղեցուն` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին, իրենց համար ամենաապահով տեղ հենց եկեղեցին է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյան ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 8-ին կատարած հարվածները որակեց գազանությունը:

«Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար Շուշիի խորհրդանիշն է, այն մեր հավատն է: Երբ 90-ականներին Շուշիից կրակում էին մեզ վրա, մենք միևնույնն է սիրով էինք նայում այդ քաղաքին: Սա գազանություն է, ինչ անում է հակառակորդը: Երբ խաղաղություն եղավ, մենք նորից այն կվերանորոգենք»,-ասաց Կոմանդոսը:

Եկեղեցական համալիրի մասին

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բացառիկ պատմական ու մշակութային նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Այն կառուցված 1868-1887 թթ: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է:

Ղազանչեցոց եկեղեցին կազմված է (1868—1887 թթ) և զանգակատնից (1858 թ): Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը:

Հայերեն English Русский

Բյուջեի եկամուտները նախորդ տարի կատարվել են 95.8 տոկոսով

ԱՄՆ-ն և Ուկրաինան կարող են լրացուցիչ բանակցություններ անցկացնել Էր Ռիադում

Մասնավոր թատրոններն աջակցություն կստանան․ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ

Բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի

Բաքվի գործելաոճը նորություն չէ․ ԱԳ փոխնախարար

Թատրոնների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու․ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը ժամանել է Սիրիա

Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբ

«Թատերական շաբաթ»-ին այս տարի ավելի շատ թատրոններ են մասնակցում․ պատասխանատուները հորդորում են ակտիվ լինել