Հասարակական

Ղազանչեցոց եկեղեցուն հարվածների հետևանքով վիրավորված լրագրողներից մեկի վիճակը ծանր է

1 րոպեի ընթերցում

Ղազանչեցոց եկեղեցուն հարվածների հետևանքով վիրավորված լրագրողներից մեկի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են»,- գրել է Մովսիսյանը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն եկեղեցուն հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերի 8-ի առավոտյան:

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում