Քաղաքականություն

Միշուստինն ընդգծել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Միշուստինն ընդգծել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ՌԴ վարչապետն այս մասին ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ ունեցած հեռախոսազրույցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում