ՀԱՊԿ-ն Հայաստանին ռազմական աջակցություն կտրամադրի երկրի դեմ ագրեսիայի դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Երբ ռեալ սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի անվտանգության, կայունության, սուվերենության և տարածքային ամբողջականության համար, այդ դեպքում այդ երկիրը իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ կոնսուլտացիաների մեխանիզմը և տրամադրվում է անհրաժեշտ օգնությունը կամ աջակցությունն այդ պետությանը՝ իր դիմումին համապատասխան»,- ասել է Զասը:

Նրա խոսքով՝ երկրորդ նման իրավիճակն ագրեսիան է, այսինքն՝ ռազմական հարձակումը: Զասն ընդգծել է, որ դա դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության անդամ բոլոր պետությունների դեմ, և այդ դեպքում նույնպես ագրեսիայի օբյեկտ երկրի դիմումի հիման վրա անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական: «Այդպիսի դեպքերում գործադրվում է ՀԱՊԿ արձագանքման ռեժիմը»,- ասել է Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված են այդպիսի անհրաժեշտության դեպքում անդամ երկրներին օգնություն ցուցաբերելու ադեկվատ միջոցառումներ:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո