Քաղաքականություն

Բաքվի նպատակն է հերթական ստով խաղաղ բնակավայրերի ռմբակոծումներն արդարացնելը. ՀՀ ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Բաքվի նպատակն է հերթական ստով խաղաղ բնակավայրերի ռմբակոծումներն արդարացնելը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանն առ այն, որ հոկտեմբերի 6-ին իբր հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, և զավեշտալի համարել, որ մտացածին ահաբեկչական գործողության մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳՆ մամուլի խոսնակը ընդգծել է. «Նախ ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել իմ գործընկեր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողության մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ»:

Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի27-իվաղառավոտյանԱդրբեջանն ակտիվռազմականգործողություններէսկսել:Հրետակոծվումևհրթիռակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվում՝մայրաքաղաքՍտեփանակերտըևՇուշին:ԱդրբեջանիԶՈՒ-նթիրախավորելէնաևՀՀզինվորականև քաղաքացիականենթակառուցվածքները: ԱրցախումևՀայաստանումԱդրբեջանիսանձազերծած ագրեսիայի, ողջզինանոցիկիրառման՝ հրետակոծման,ԱԹՍհարվածներիևհրթիռակոծմանհետևանքով21 քաղաքացիականանձէզոհվել,վիրավորվել80-ը:ԱրցախինկատմամբԱդրբեջանիսանձազերծած պատերազմում զոհվելէ240զինծառայողևկամավորական:

Առկաենհաստատվածտեղեկություններ,որԱդրբեջանիզինուժիկազմումհայկականկողմիդեմմարտերիմեջեննաևՍիրիայիցԹուրքիայիմիջոցովբերվածվարձկաններ: ՖրանսիայինախագահՄակրոնըհաստատելէ,որ տիրապետումէլուրջփաստերիայդմասին.ջիհադիստներըկապերունեն«Իսլամականպետություն»ահաբեկչականխմբավորմանհետ:Վարձկաններիներգրավվածությանմասինփաստերիէտիրապետումնաև Ռուսաստանը: Այդմասին հայտարարելէնաևաղբյուրըԱՄՆՊաշտպանությաննախարարությունից:Սիրիայինախագահ ԲաշարԱլ-Ասադընշելէ,որԴամասկոսը կարողէ հաստատել՝ԹուրքիանՍիրիայիցՂարաբաղէ ուղարկել ջիհադիստների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում