ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիփ-հոփ ժանրում ստեղծագործող հանրահայտ երգչուհի, հեռուստաաստղ Քարդի Բին «Ինստագրամի» իր 76 մլն-ից ավելի հետևորդներին հորդորել է մասնակցել Արցախին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ինստագրամի» «սթորի» բաժնում հրապարակել է Հայաստանի դրոշով լուսանկար՝ կոչ անելով մասնակցել Արցախին ուղղված դրամահավաքին:
Նման հարապարակում է արել նաև երգչուհու ամուսինը՝ ռեփեր Offset-ը:
Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի 27-իվաղառավոտյանԱդրբեջաննակտիվհրետակոծությունէսկսել:Հրետակոծվումևհրթիռակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվում՝մայրաքաղաքՍտեփանակերտըևՇուշին:ԱդրբեջանիԶՈՒ-նթիրախավորելէնաևՀՀզինվորականևքաղաքացիականենթակառուցվածքները:
ԱրցախումևՀայաստանումԱդրբեջանիսանձազերծածագրեսիայի,ողջզինանոցիկիրառման՝հրետակոծման,ԱԹՍհարվածներիևհրթիռակոծմանհետևանքով 21քաղաքացիականանձէզոհվել,վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:
ԱրցախինկատմամբԱդրբեջանիսանձազերծածպատերազմումզոհվելէ 219զինծառայողևկամավորական:
Արցախին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավը: Համազգային դրամահավաքի արդյունքում այս պահին հավաքվել է ավելի քան 58 մլն դոլար: