Արմեն Սարգսյանը Միասնության օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Նա գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին հայ-գերմանական համագործակցությունը դինամիկ զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան: Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Գերմանիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է առողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Հայերեն العربية English Русский

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը