Մարզային

Սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա՝ 127 տղա եւ 120 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ծնունդների թվով բացարձակ առաջատարը մնում է Մարտունու տարածաշրջանը, որը սպասարկող ծննդատանը լույս աշխարհ են եկել 142 երեխա:

Երկրորդ տեղում Գավառի տարածաշրջանն է՝ գրանցված 37 ծնունդներով: Սեւանի ԲԿ-ում գրանցվել է 36, Վարդենիսի հիվանդանոցում՝ 27, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 5 ծնունդ: Նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 206 ծնունդ՝ 117 տղա, 89 աղջիկ:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում