Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում հաստատել է պատրաստակամությունը՝ Մոսկվան առաջարկելու որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ և եռակողմ հանդիպման վայր:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկցավ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայարարությունից: Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և լարվածությունը ապաէսկալացնել, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը: Ընդգծվել է կողմերի՝ շուտ բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտությունը: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողությամբ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ գործադրել միջնորդական ջանքեր `ուղղված քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմանների ստեղծմանը: Վերահաստատվել է պատրաստակամությունը՝ համապատասխան շփումներ կազմակերպելու համար տրամադրել մոսկովյան հարթակը, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը