Հասարակական

Դիմորդներին հոկտեմբերի 1-ից կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը

1 րոպեի ընթերցում

Դիմորդներին հոկտեմբերի 1-ից կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի 2020-21 ուսումնական տարվա այն դիմորդները, որոնք հայտագրել էին մեկից ավելի քննություն, բայց համավարակով պայմանավորված՝ հանձնել էին միայն մեկը, կարող են ստանալ չհանձնած քննությունների համար վճարած 1500-ական դրամները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Գումարը ստանալու համար հոկտեմբերի 1-ից ՎՏԲ Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղեր հարկավոր է ներկայացնել և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝01057-63-37, էլփոստ՝info@atc.am»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում