Միջազգային հանրությունը Թուրքիային պետք է ստիպի դուրս գալ Հարավային Կովկասից. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիան և ստիպել Թուրքիային` դուրս գալ Հարավային Կովկասի տարածաշրջանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Россия-1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ընթացքում:

«Թուրքիան ներառված է այս գործընթացում: Մեր հավաստի տեղեկություններով` Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և բարձրաստիճան սպաները այժմ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և տեղ-տեղ, նույնիսկ, ղեկավարում են ռազմական գործողությունները: Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկանների է տեղափոխում և տեղակայում Ադրբեջանի տարածքում` Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Կա տեղեկություն, որ արդեն Ադրբեջանի բնակավայրերից մի քանիսում բախումներ են տեղի ունեցել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, որովհետև վարձկանները փորձում են շարիաթի կանոններ մտցնել այդ գյուղերում: Նրանք մտնում են խանութներ և ստիպում, որ դրանք դադարեցնեն ալկոհոլի վաճառքը և այլն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն, անդրադառնալով այսօր Հայաստանի տարածքումթուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցմանը, նշեց, որ այդ դեպքը ևս մեկ ապացույց է` հակամարտությունում Թուրքիայի ուղղակի մասնակցության:

«Ակնհայտ է, որ հիմա և' Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական վտանգի տակ: Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտությունում առավել լայնամասշտաբ ներգրավվելու համար: Իրենք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը տեղափոխեն Նախիջևան: Ունենք տեղեկություն, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Օգոստոսից թուրքական զորքերի մի մասը գտնվում է Ադրբեջանում, նրանք համատեղ զորավարժություններ են իրականացրել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հենց այդ զորավարժությունների ընթացքում է նախապատրաստվել Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդն այս պատերազմը դիտարկում է, որպես էքզիստենցիալ վտանգ:

«Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պարտադրի, որ Թուրքիան դուրս գա ընդհանրապես այս տարածաշրջանից, որովհետև այստեղ նրա ներկայությունը կարող է հետագայում ընդլայնել այս պատերազմի շրջանակները: Պարտադրի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի մարտական գործողությունները»,- ասաց վարչապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը