Ուրուգվայի խորհրդարանի նախագահը կրակի դադարեցման կոչ է արել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարտին Լեման կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լեման գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական հարձակումներն ու իրավիճակի սրացումը, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում և միանում ենք կրակի դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման կոչերին»,- գրել է Լեման:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Հայերեն

Պենտագոնը 1500 զինվորական, ուղղաթիռներ և հետախուզական ուժեր է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահման

ՀՀ կառավարության նիստ

Բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստեղծված հանցավոր կազմակերպություն, որի մեջ ներգրավված են նաև անչափահասներ

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել հայտարարագրվելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում  առաջին անգամ կայցելի Լիբանան

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

«Ինտեր»-ը հաղթել է, «Մանչեսթեր Սիթի»-ն` պարտվել. ՉԼ այլ արդյունքներ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը

Վարչապետը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին