Հասարակական

Հայաստանը որևէ երկրից մատակարարումների խնդիր չունի. ՀՀ ՊՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը որևէ երկրից մատակարարումների խնդիր չունի. ՀՀ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը որևէ երկրից, որևէ ուղղությամբ մատակարարումների խնդիր չունի:«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Որևէ երկրից, որևէ ուղղությամբ մատակարարումների խնդիր չունենք»,- նշեց Ստեփանյանը:

Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական և անվտանգային հարցերով տեղակալ Ալիյար Ռասթգունը մեկնաբանել է Իրանի տարածքով բեռնատարներով Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ տարածվող լուրերը: «Իրականությունն այն է, որ այդ բեռնատարներում սպառազինություն չկա։ Դրանք այն բեռնատարներն են, որ Հայաստանը գնել է Ռուսաստանից և հիմա Իրանի տարածքով տեղափոխվում են, բայց, վստահեցնում եմ՝ դրանք զուրկ են որևէ տեսակի սպառազինությունից։ Միաժամանակ հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար Նորդուզի անցակետում կասեցվել է ռուսական բեռնատարների Հայաստան ելքը։ Բեռնատարներն անցակետում են, և անհրաժեշտ ուսումնասիրություններից հետո հրահանգներ կտրվեն»,- նշել է Ռասթգունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում