Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքագրել է ավելի քան 1,4 մլն դոլար

4 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքագրել է ավելի քան 1,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլար: Նվիրատվությունները շարունակվում են: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում հիմնադրամի էջից։

Կառույցը նաև հիշեցրել է. «Միակ պաշտոնական դրամահավաքը վստահված է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Փոխանցումներ կարող եք կատարել ստորև նշված 4 արժույթներով հաշվեհամարներին, ինչպես նաև Paypal համակարգով: Վճարման հասցեն է՝ info@armeniafund.org»։

Դրամահավաքը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերություն կատարել ցանկացողների համար ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել էր բանկային տվյալները՝ փոխանցումներ իրականացնելու նպատակով:

ՀՀ դրամով փոխանցումների համար կիրառել ՀՀ կենտրոնական բանկում գործող հետևյալ հաշիվը՝

103003240159 «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Նպատակ դաշտում նշելով՝ « Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»

Եվրոյով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված

բանկային տվյալները՝

EUR

Correspondent bank:Commerzbank , Frankfurt

SWIFT code:COBADEFF

Beneficiary’s Bank:Acc. No: 400886424101EUR

Central Bank of the Republic ofArmenia

SWIFT (BIC) code:CBRAAM22

Beneficiary: Acc. 103003249150

All-Armenia Fund

Details of payment: We are our borders, Global fundraising campaign

ԱՄՆ դոլարով փոխանցումներիհամարկիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝

USD

Correspondent Bank:JPM Chase Bank N.A, New York

SWIFT code:CHASUS33

Beneficiary’s Bank:Acc. No: 001-1-010782

Central Bank of the Republic of Armenia

SWIFT (BIC) code:CBRAAM22

Beneficiary: Acc. 103003241157

All-Armenian Fund

Details of payment:We are our borders, Global fundraising campaign

Ռուսական ռուբլով փոխանցումներիհամարկիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝

RUB

Банк корреспондент:

Межгосударственный Банк, Москва

БИК 044525362

К/с 30101810800000000362 в ОПЕРУ Московского ГТУ Банка России

Банкполучателя

К/с 30111810400000000002

Центральный Банк Республики Армения

ИНН 9909106378

КПП 774487001

Получатель:

Счет: 103003248152

Общеармянский фонд

Назначение платежа: Мы и наши границы, общенациональный сбор средств

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում