Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները մանրամասն անդրադարձ են կատարել նախագծի առաջնահերթություններին և նպատակներին: Մասնավորապես, նշվել է, որ ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել այնպիսի համակարգ, որը նպաստելու է ներդրումային նոր գաղափարների գեներացմանը, ծրագրերի երկարաժամկետ հատվածում պլանավորմանը, հանրային ներդրումների կարիքների գնահատմանն ու առաջնահերթություններին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նախագիծն ընդունել ի գիտություն և հանձնարարել շարունակել ռազմավարության լրամշակման ուղղությամբ աշխատանքներն ու այն բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև հողային բարեփոխումների ընթացիկ վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չօգտագործվող հողատարածքների ծավալների կրճատման, օգտագործվող հողատարածքների արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հողերի աշխարհագրության քարտեզների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում