COVID-19-ի եւս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ Է մահացել
1 րոպեի ընթերցում
![COVID-19-ի եւս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ Է մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1028802.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում եւս մեկ մարդ Է մահացել կորոնավիրուսից, այսպիսով երկրում COVID-19-ի զոհերի թիվը հասել Է 27-ի, հայտնել Է Վրաստանի Imedi հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել Է 70-ամյա հիվանդ, որը բուժվում Էր Աջարիայում:
Այդ սեւծովյան երկրամասը COVID-19-ի տարածման օջախ Է դարձել այս ամռանը հանգստացողների մեծ հոսքի պատճառով:
Այդ դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 4 664, նրանցից ակտիվ դեպքերն այսօրվա դրությամբ 2 903 են:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: