Միջգերատեսչական օպերատիվ խումբը քննարկել է սողանքային գոտիների բնակելի տների փոխհատուցման հարցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել, մասնավորապես, Երևանի Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների և սողանքների, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի և բնակարանային խնդիրների հարցի շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ այս աշխատանքային խումբը ստեղծվել էր 2019 թվականի հուլիսին՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերցմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և այս առումով մասնագիտական ոլորտներից առաջարկությունների ստացման նպատակով:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Հերթական նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել Երևանի Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների և սողանքների, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի և բնակարանային խնդիրների հարցի շուրջ: Առաջարկվել է՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկել Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքերի բնակելի տների փոխհատուցման հարցը, դիմել Երևանի քաղաքապետարանին՝ Սարի թաղի սողանքային տեղամասերում համալիր երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու և հիմնավորված կանխարգելիչ աշխատանքների հաշվարկ-նախագծեր ներկայացնելու համար։ Ներքին Ծաղկավան համայնքի սողանքային տեղամասերի ուսումնասիրության հարցն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրում և կիրականացվի 2021 թվականի ընթացքում։

Քանի որ տարիների ընթացքում վերոնշյալ բնակավայրերի տների վնասվածության աստիճանը ենթարկվել է փոփոխության,նախարար Ցոլակյանի կողմից առաջարկվել է դիտարկել նոր հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը։

Օրակարգային հարցերից մեկով անդրադարձ է կատարվել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ում և «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարման խնդիրներին:

Նիստի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվել են նաև ՀՀ տարածքում տեղակայված հրշեջ հիդրանտների վերանորոգման, պահպանման և նորերի տեղադրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման նպատակով մշակվող պլանները:

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է ուսումնավարժություններ անցկացնել` դրանցում ընդգրկելով շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը