Մարզային

Երանոսում հիմնանորոգվում են մանկապարտեզի շենքը եւ ներհամայնքային ճանապարհները

2 րոպեի ընթերցում

Երանոսում հիմնանորոգվում են մանկապարտեզի շենքը եւ ներհամայնքային ճանապարհները

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի շենքի եւ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Երանոսի մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 30 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ կատարվել է ծրագրի մոտ 70 տոկոսը: Իրականացվել են մասնաշենքի ամրացման եւ հիմնանորոգման աշխատանքներ: Երանոսի թիվ 5, 7 եւ 11-րդ փողոցների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Արդեն ավարտված են հողային եւ խճապատման աշխատանքները, սկսվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, որը կավարտվի մինչեւ հոկտեմբերի կեսերը: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1 կիլոմետր, մակերեսը՝ 5 300 քմ: Նույն աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 22-ին Երանոս համայնքի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այս ծրագրերի իրականացմամբ ոչ միայն բարելավվում է կյանքը Երանոսում, զարգանում են ենթակառուցվածքները, այլ նաեւ մեզ համար հնարավորություն է ստեղծվում՝ կենսական նշանակոթւյան նոր սուբվենցիոն ծրագրեր կազմելու եւ կյանքի կոչելու: Տարեցտարի փոխվում է մեր կյանքը դեպի լավը, եւ այստեղ վճռորոշ նշանակություն են ձեռք բերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաեւ կառավարություն-համայնք համագործակցված աշխատանքը»,- ընդգծեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում