Մարզային

Լիճք համայնքում ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Լիճք համայնքում ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. ): Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում արդեն ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհաշինական աշխատանքներն կատարվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։ Ասֆալտապատվել է 1 420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ: Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7 633 քառակուսի մետր:Նույն աղբյուրի հավաստմամբ՝ աշխատանքների ավարտական փուլը դիտարկելու նպատակով Լիճք համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում