Սպորտ

«Լես ֆոքսեսը» զիջել է «Երևան Բասկետին». բասկետբոլի կանանց առաջնություն 

1 րոպեի ընթերցում

«Լես ֆոքսեսը» զիջել է «Երևան Բասկետին». բասկետբոլի կանանց առաջնություն 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացան հերթական տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Երևան Բասկետը» սեփական հարկի տակ 54-43 հաշվով հաղթանակ տարավ «Լես ֆոքսես» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Նարինե Գյոկչյանը («Երևան Բասկետ»), որը վաստակեց 24 միավոր։

Առաջնությունն անցկացվում է շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում