Բանակ

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

1 րոպեի ընթերցում

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութաjին, հումանիտար և այլ ոլորտներում հաստատված բազմաբնույթ համագործակցությունը հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում