Վարչապետը հետևել է ՀՀ զինված ուժերի օդուժի տոնական թռիչքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության տոնի առիթով ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերը տոնական թռիչք են կատարել Երևանի երկնքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թռիչքին հետևել է «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել նաև զբոսայգու անմար կրակի մոտ:


