Պաշտոնական

Մեր երկրների համագործակցությունը համակողմանի զարգանում է. Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

2 րոպեի ընթերցում

Մեր երկրների համագործակցությունը համակողմանի զարգանում է. Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունեք խնդրեմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս։

Ներկայումս չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան։ Մեր երկրների քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարին, Հայաստանի Հանրապետությանը՝ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»,-ասված է Լի Քեցյանի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում