Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7․8 հա տարածքում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7․8 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 19-ին 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵրևանիԿենտրոնվարչական շրջանում այրվել է 2․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ,Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզիՈսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհին՝ 1 հա,

Արարատի մարզիԱրտաշատ քաղաքում՝ 1000 քմ,Մասիս քաղաքում՝ 300 քմ,Արևշատ գյուղում՝ 200 քմ,

Արմավիրի մարզիԷջմիածին քաղաքում՝ 1 հա, 800 քմ,

Կոտայքի մարզիԱբովյան քաղաքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, 800 քմ, 500 քմ, Ջրվեժ գյուղում՝ 700 քմ,

Տավուշի մարզիՄովսես գյուղում՝ 1 հա խոտածածկ տարածք։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7․8 հա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում