Վրաստանում նշվել են COVID-19-ով նոր հիվանդների վարակման աղբյուրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 179 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին վերաբերում Է Աջարիային, լրագրողներին հայտարարել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, 179 նոր դեպքերից 126-ը հայտնաբերվել Է Աջարիայում, Թբիլիսիում մեկ օրում կորոնավիրուս Է ախտորոշվել 15 մարդու մոտ, իսկ մյուս տարածաշրջաններում իրավիճակը հետեւյալն Է. Իմերեթում՝ 16 ախտահարված, Սամեգրելո Զեմո Սվանեթում՝ 7, Մցխեթ Մթիանեթում՝ 7, Գուրիայում՝ 4, Կախեթում 4 ախտահարված: Մեկ օրում Վրաստանում առողջացել Է տասը հիվանդ:

COVID-կենտրոններում եւ հյուրանոցներում, որտեղ բուժվում են անախտանիշ հիվանդները, գտնվում Է 1 488 մարդ, նրանցից ինը գտնվում Է օրհասական վիճակում: Էզուգբայայի խոսքով՝ երկրում մեկ օրում կատարում են 1 506 արագ թեստ, որոնք, հիմնականում, կիրառվում են թրեյլերների վարորդների համար:

Ինչ վերաբերում Է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերին, դրանց քանակը երկրում գերազանցում Է օրական 11,1 հազարը: Երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 2 937: Համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 1 422 հիվանդ, մահացել Է 19-ը: Երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան