Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն ավարտվել է: ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին: «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում, շատ կարևոր է. Դրանով Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական սահմանադրական դատարան, ոչ չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե հանրության մոտ հարցեր են առաջանում ՍԴ դատավորի ընտրված թեկնածուների հետ կապված, մասնավորապես, թե ինչ սկզբունքով է կառավարությունն այդ պաշտոնում ներկայացրել Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ վարչապետը նշեց.

«Երբ ասում եք հարցեր են առաջացել հանրության մոտ, պետք է ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեները, հեռախոսահամարները, որպեսզի հասկանանք, թե իրենք ում են ներկայացնում: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացում կային մարդիկ և շրջանակներ, ովքեր անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Եվ այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած կամ ղեկավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք: Ոչ, ես ուզում եմ ասել, որ այդպես չէ, որովհետև ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական, ովքեր ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին, այսպես ասած, հանրության անունից որոշակի տեղերում տեղավորվել»:

Վարչապետը հավելեց, որ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակներում:

Հայերեն English

Մարտունի համայնքում մեկնարկում են 8 մլրդ 255 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր

ՔԿ վարույթներով ութ ամսում վերականգնվել է ավելի քան 12,6 մլրդ դրամի գույքային վնաս

Կրամատորսկում ռուսական հարվածներից 30 մարդ է զոհվել, ՌԴ-ում թիրախավորվել է «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Ստամբուլում յոթհարկանի շենք է մասնակի փլուզվել․ նախնական տվյալներով՝ կա 2 զոհ

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 98 տոկոսն օգտագործվել է դիլեր չհանդիսացող ներմուծողների կողմից

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն

Հայաստանի ըմբիշներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով

Ստեղծվել է ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական հանձնաժողով

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա