Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը ԿԳՄՍ նախարարին երրորդ տարբերակ առաջարկեց

2 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանը ԿԳՄՍ նախարարին երրորդ տարբերակ առաջարկեց

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկեց հրաժարական ներկայացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ իրենց խմբակցության հարցապնդման քննարկմանը, որով առաջակում են նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել վարչապետի քննարկմանը:

Մարուքյանը նախ կարծիք հայտնեց, թե տապալված են ռեֆորմները, ամբողջ համակարգը ճահճացած է, ճահիճի մեջ է, նախարարը կամք չի ցուցաբերել իրական փոփոխություններ անելու համար:

«Եկել եք, ամեն քաղաքական ուժին պիտակավորում եք: Մենք այստեղ առաջարկելու ենք քվեարկություն, որով ձեր թեկնածության հարցը կքվեարկվի: Դա տարբերակ առաջինն է: Տարբերակ երկրորդ՝ դուք մտածում եք, որ իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի, ես Ձեզ առաջարկում եմ ընտրել երրորդ ճանապարհը՝ ինքներդ հրաժարականա տվեք և թողեք ոլորտը զարգանա և առաջ գնա»,-ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարն առաջարկեց ընդունել կառավարության առանձին անդամի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում